Logo

«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Անգլիական լիգայի գավաթակիր (տեսանյութ)

22:30 / 26.02.2023Այլ մրցաշարեր
Մանչեսթեր Յունայթեդ-2

«Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հաղթող։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած եզրափակիչում Էրիկ տեն Հագի թիմը 2-0 հաշվով առավելության հասավ «Նյուքասլի» նկատմամբ:

33-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն: 6 րոպե անց դարպասի երկրորդ գրավումը գրանցվեց «Նյուքասլի» նիդերլանդցի պաշտպան Սվեն Բոթմանի ինքնագոլի արդյունքում:

53-ամյա Էրիկ տեն Հագն առաջին տիտղոսը նվաճեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում: 

Հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբն Անգլիական լիգայի գավաթում հաղթել էր նաև 1992, 2006, 2009, 2010 և 2017 թվականներին:

Անգլիական լիգայի գավաթ, եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ»՝ 2-0

Կազեմիրո, 33, Սվեն Բոթման, 39 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ