Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» աշխատում է նոր տրանսֆերների ուղղությամբ

14:03 / 24.07.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Ջոշուա Զիրկզեի տեղափոխությունից հետո աշխատում է երեք նոր տրանսֆերների ուղղությամբ:

Ֆլորիան Պլետենբերգի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» շարունակում են քայլեր ձեռնարկել Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտի տրանսֆերը ձեռք բերելու համար: Գերմանական գրանդը 50 միլիոն եվրո է պահանջում 24-ամյա նիդերլանդցի ֆուտբոլիստի տեղափոխության համար:

Բացի դե Լիխտից, «Յունայթեդը» ցանկանում է նաև գնել ֆրանսիական ՊՍԺ-ի և Ուրուգվայի կիսապաշտպան Մանուել Ուգարտեի, կամ «Մոնակոյի» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանայի տրանսֆերը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի գործող գավաթակիրն է: Նախորդ մրցաշրջանի վերջում «Ուեմբլիում» կայացած եզրափակիչում Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին»:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ