Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցել է երկու մարզչի հետ

22:33 / 26.05.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր գլխավոր նշանակել և բանակցել է Թոմաս Ֆրանկի («Բրենթֆորդ») ու Մաուրիսիո Պոչետինոյի հետ, գրում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի` մանկունյական ակումբը, նախքան ներկայիս գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի ապագայի հարցում որոշում կայացնելը, շարունակելու է դիտարկել տարբեր մասնագետների թեկնածություններ։

Հաջորդ շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մանրամասն կվերլուծի ավարտված մրցաշրջանը և որոշում կկայացնի Տեն Հագի ապագայի վերաբերյալ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական գրանդը բանակցել է նաև Կիրան Մաքենայի («Իպսվիչ Թաուն») ու Թոմաս Տուխելի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ