Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում ՊՍՎ-ի հետ

00:40 / 24.12.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել հոլանդական ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոյի տրանսֆերային իրավունքը, հայտնում է Mirror-ը:

Բանակցություններն արդեն մեկնարկել են: ՊՍՎ-ն պատրաստ է բաժանվել 23-ամյա ֆուտբոլիստից, եթե նրա տեղափոխության դիմաց վճարվի ավելի քան 50 միլիոն եվրո:

Մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարծում է, որ Գակպոն շատ լավ համալրում կլինի թիմի համար: Հոլանդացի մասնագետի կարծիքով, իր հայրենակիցը կարող է ագրեսիվություն և հաղթանակների նկատմամբ ձգտում հաղորդել թիմին:

Առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ Գակպոյին ցանկանում են ձեռք բերել նաև անգլիական «Լիդսն» ու «Սաութհեմփթոնը»:

Կատարում կայացած ԱԱ-2022-ում Գակպոն Նիդերլանդների հավաքականի կազմում մասնակցել է 5 խաղի, խփել 3 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ