Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բանակցություններ սկսել «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Գարի Օ'Նիլի հետ։
ESPN-ը հայտնում է, որ մանկունյական ակումբը ցանկանում է աշխատանք առաջարկել 40-ամյա մասնագետին։ Հավանական է, որ անգլիացին կընդգրկվի «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Յագի շտաբում։
Օ'Նիլն արդեն տեղյակ է Անգլիայի 20-ակի չեմպիոնի մտադրության մասին և պատրաստ է լսել ակումբի առաջարկը։
Գարի Օ'Նիլը «Վուլվզի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2023 թ. օգոստոսին։ Ակումբն անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 28 խաղում վաստակել է 41 միավոր և 9-րդն է մրցաշարային աղյուսակում։


