Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ ակումբն ակտիվացրել է ավտոմատ երկարաձգման կետը 4 ֆուտբոլիստների պայմանագրերում:
1 տարով երկարաձգվել են անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի, պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտի, բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդի և անգլիացի պաշտպան Լյուկ Շոուի պայմանագրերը:
«Ես կարող եմ հաստատել դա: Մենք երջանիկ ենք ու շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Այդ խաղացողները մեծ ներդրում ունեն «Մանչեսթեր Յունայթեդի» գրանցած արդյունքներում»,- Տեն Հագի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» դեկտեմբերի 18-ին կընդունի «Նոթինգհեմ Ֆորեստին»:


