Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» Ֆերգյուսոնից հետո տնային հաղթանակների լավագույն շարքն ունի

10:26 / 02.02.2023ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդը», Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան մրցավեճում «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 2-0 հաշվով առավելության հասնելով «Նոթինգեմ Ֆորեսթի» նկատմամբ, շարունակել է տնային հաղթանակների շարքը:

Opta-ի հաղորդմամբ՝ Էրիկ տեն Հագի թիմը 12-րդ անընդմեջ տնային հաղթանակը տարավ բոլոր մրցաշարերում: Դա մանչեսթերյան ակումբի համար տնային հաղթանակների ամենաերկար շարքն է 2011 թվականից հետո:

2010/2011 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ հաղթել էր 17 անընդմեջ տնային խաղերում: Այդ մրցաշրջանում ակումբը նվաճել էր Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը:

Հիշեցնենք, որ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Նյուքասլի» հետ: Հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ