Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դժգոհ է մնացել թիմի պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի վարքից, հայտնում է Daily Mail-ը:
28-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլից» կրած 0-7 հաշվով արտագնա պարտությունից հետո խաղադաշտից հեռացել է՝ առանց երկրպագուներին շնորհակալություն հայտնելու: Ֆերնանդեշը նաև խաղի ընթացքում հրել է հանդիպման գլխավոր մրցավարին: Նման պահվածքի համար ֆուտբոլիստին կարող են զրկել ավագի թևկապից:
Ընթացիկ մրցաշրջանում Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 40 խաղում խփել է 7 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում:


