«Մանչեսթեր Յունայթեդն» անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում Բիրմինգհեմում 2-1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»:
Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյի՝ 86-րդ րոպեին խփած գոլը:
Մանկունիական ակումբը միավորների քանակը հասցրեց 41-ի և զբաղեցնում է 5-րդ տեղը: «Ասթոն Վիլան» 46 միավորով 5-րդ տեղում է:
Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
«Ասթոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1-2 (տեսանյութ)
Դուգլաս Լուիս, 67 - Ռասմուս Հոյլուն, 17, Սքոթ Մաքթոմինեյ, 86


