Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Լոնդոնի «Ֆուլհեմի» նկատմամբ:
14-րդ րոպեին հաշիվը բացեց մանչեսթերյան թիմի դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը: 61-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնեց լոնդոնյան ակումբի ուելսցի կիսապաշտպան Դանիել Ջեյմսը: Մրցավարի ավելացրած երրորդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթական գոլը խփեց արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գարնանչոն:
Խաղին հայտավորված չէր «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ավելի վաղ հայտնել էր, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը վատառողջ է:
«Մանչեսթեր Յունայթեդը» 14 խաղից վաստակած 26 միավորով 5-րդ տեղում է, «Ֆուլհեմն» անցկացրել է 15 հանդիպում ու 19 միավորով 9-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր
«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1-2
Դանիել Ջեյմս, 61 - Քրիստիան Էրիկսեն, 14, Ալեխանդրո Գարնանչո, 90+3