«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոյի ծառայություններով, հայտնում է Fichajes.net-ը:
Անգլիական գրանդը 80-միլիոնանոց առաջարկ է պատրաստում 24-ամյա ֆուտբոլիստի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արքայական ակումբը» դեմ չի լինի լուրջ առաջարկի դեպքում իր ֆուտբոլիստից բաժանվելուն:
Ռոդրիգոն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 50 հանդիպում, խփել է 13 գոլ, կատարել 10 ասիստ:


