«Մանչեսթեր Յունայթեդի»՝ ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Նոթինգհեմից» կրած պարտությունը 13-րդն էր այս մրցաշրջանում:
Եթե Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը ևս մեկ պարտություն կրի, ապա կկրկնի նախորդ մրցաշրջանի ցուցանիշը՝ 14 պարտություն: Ակումբային հակառեկորդը գրանցվել է 1989/90 մրցաշրջանում, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» 16 պարտություն էր կրել:
Ամորիմի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրել է 19 խաղ, վաստակել է միջինը 1.16 միավոր, կրել 9 պարտություն:


