Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է 2024/2025 մրցաշրջանի արտագնա խաղերի համար նախատեսված մարզաշապիկը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մարզաշապիկի կապույտ գույնը խորհրդանշում է Մանչեսթերով հոսող երեք գետերը՝ Իրքին, Մեդլոկին և Իրվելին, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն «Մանկունյանցիների» համար»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Անգլիայի 20-ակի չեմպիոնի տեխնիկական հովանավորն Adidas ընկերությունն է։

.webp)
