Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր է ստորագրել 25-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:
Ոչ պաշտոնական տվյալներով, հարձակվողի աշխատավարձը բարձրացրել է և կկազմի շաբաթական 325 հազար ֆունտ ստերլինգ (250 հազարի փոխարեն)։
Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2016 թվականից: Մինչև օրս նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 359 հանդիպում և դարձել 123 գոլի հեղինակ։ 2022/2023 մրցաշրջանում Ռեշֆորդը 56 խաղում խփել է 30 գոլ։


