Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Լիսաբոնի «Բենֆիկայի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալու Ռամուշին։
Record-ի համաձայն՝ Անգլիայի 20-ակի չեմպիոնը պատրաստ է վճարել 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նշված հրաժարագինը՝ 100 միլիոն եվրո։
Գոնսալու Ռամուշը դժգոհ է «Բենֆիկայի» ղեկավարությունից, որը նրան խոստացել էր աշխատավարձի բարձրացում, սակայն չի կատարել խոստումը։ Հարձակվողը մտադիր է ամռանը հեռանալ պորտուգալական ակումբից։
Ընթացիկ մրցաշրջանում Ռամուշը «Բենֆիկայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 24 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։


