Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է այս մրցաշրջանից հետո զգալիորեն ուժեղացնել իր կազմը: Մասնավորապես թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ամրապնդել թույլ պաշտպանությունը:
«Mirror» պարբերականի տեղեկություններով, առամային տրանսֆերային պատուհանի ընթացքում մանկունյան ակումբի շարքերը կհամալրի «Լեսթերի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը: Ըստ աղբյուրի՝ Մոուրը ցանկանում է կազմել Էրիկ Բայի-Հարի Մագուայր պաշտպանական զույգը՝ Վիկտոր Լինդելոֆի անհաջող տրանսֆերից հետո:
Հավելենք, որ «աղվեսների» պաշտպանի համար «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է վճարել 35 միլիոն ֆուտն ստերլինգ:

