Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է ֆրանսիական «Հավրի» հարձակվող Էնցո Կանա-Բիյիկի տեղափոխությունը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մանկունիանցիները 18-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կստորագրեն 5+1 ձևաչափով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանա-Բիյիկը հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու շվեյցարական «Լոզանում», որը պատկանում է Ջիմ Ռեթքլիֆի հիմնադրած INEOS ընկերությանը:


