«Մանչեսթեր Յունայթեդը», Անգլիայի առաջնության առաջին տուրում նվազագույն հաշվով հաղթելով «Վուլվերհեմփթոնին», սահմանել է ռեկորդ։
Դա մանչեսթերյան ակումբի 21-րդ հաղթանակն էր Պրեմիեր լիգայի առաջին տուրում։ Ոչ մի թիմի չի հաջողվել նույնքան հաղթանակով սկսել առաջնությունը, հայտնում է Opta-ն։
Այդ խաղում «Վուլվերհեմփթոնը» 23 հարված է կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ։ «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում միայն «Չելսիին» է հաջողվել ավելի շատ հարվածել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասի ուղղությամբ։ 2003/04 մրցաշրջանում լոնդոնյան ակումբը կատարել է 25 հարված։
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» օգոստոսի 19-ին կհյուրընկալվի Լոնդոնի «Տոտենհեմին»։


