Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շնորհավորել է թիմի նախկին հարձակվող, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի ծննդյան 38-ամյակը՝ հրապարակելով պորտուգալացու հին լուսանկարը, որն արված է մանչեսթերյան ակումբում պորտուգալացու անցկացրած առաջին փուլի ժամանակ:
«Ծնունդդ շնորհավո՛ր, Կրիշտիանու»,- գրված է լուսանկարի վրա:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» ելույթ է ունեցել 2003-2009 և 2021-2022թթ.-ին: Նախորդ տարվա նոյեմբերին Պորտուգալիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն սկանդալային հարցազրույց էր տվել լրագրող Պիրս Մորգանին՝ քննադատելով նիդերլանդցի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին ու ակումբի վարած քաղաքականությունը: Որոշ ժամանակ անց կողմերը խզել էին պայմանագիրը, ու Ռոնալդուն տեղափոխվել էր Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր»:



