Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ամառային տարսնֆերային պատուհանի ժամանակ ունենալու է համեստ բյուջե։
Daily Mail-ը գրում է, որ ակումբի ղեկավարները նոր համալրումներ կատարելու համար մարզչական շտաբին տրամադրելու են 50 միլիոն ֆունտ ստերլինգ։ Գումարի այդ չափը կարող է մեծանալ, եթե «Յունայթեդը» կարողանա բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից։
Ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի` տրանսֆերային քաղաքակոնթյան հարցում ազդեցությունը նվազելու է։ 54-ամյա մասնագետը հիմնականում զբաղվելու է թիմի առաջընթացի և խաղային պլանի մշակման հարցերով։