Logo

«Ման. Յունայթեդը» վերջին 10 տարում տրանսֆերների համար ծախսել է 1.3 միլիարդ ֆունտ

17:54 / 23.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 10 տարվա ընթացքում 1.3 միլիարդ ֆունտ գումար է ծախսել՝ տրանսֆերային գործարքներ իրականացնելու համար, հայտնում է The Athletic-ը:

Մանկունիական ակումբը դեռ 319 միլիոն ֆունտի տրանսֆերային պարտավորություն ունի: Այդ գումարից նվազագույնը 154 միլիոնը «Յունայթեդը» պետք է վճարի մեկ տարվա ընթացքում:

Նոր գործարքների համար «Կարմիր սատանաներն» անհրաժեշտության դեպքում 300 միլիոն ֆունտ վարկային գիծ կստանան:

Նախորդ մրցաշրջանում անգլիական գրանդը գրանցել է 118 միլիոն ֆունտ շահույթ, ինչը մոտավորապես 2 անգամ պակաս է 2018-19 մրցաշրջանում գրանցած արդյունքից:

Հիշեցնենք, որ Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 26 միավոր և 13-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ