Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է պահել Էրիկ տեն Հագին

11:53 / 12.06.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշում է կայացրել Էրիկ տեն Հագին թողնել գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է The Athletic:

Մանկունյական ակումբը նման որոշում է կայացրել, քանի որ գոհ է, թե ինչպես է հոլանդացի մասնագետն աշխատում երիտասարդների հետ: Տեն Հագի կատարած աշխատանքի վառ օրինակներ են արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գարնաչոն և անգլիացի կիսապաշտպան Կոբի Մայնուն:

Այժմ ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի ակումբը չշեղվի նախապես ընտրված ճանապարհից և շարունակի զարգանալ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում գրավել էր 8-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա