Logo

«Մանչեսթեր Յունայթեդն» ընտրություն է կատարում 2 հարձակվողների միջև

20:10 / 19.01.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը և ընտրություն է կատարում երկու ֆուտբոլիստների միջև, հայտնում է Daily Mail-ը:

Մանչեսթերյան ակումբի տրանսֆերային թիրախում են Լիսաբոնի «Բենֆիկայի» պորտուգալացի ռմբարկու Գոնսալու Ռամուշն ու Իտալիայի Ա Սերիայի առաջատար «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը:

Transfermarkt-ը Ռամուշի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո, Օսիմհենինը՝ 70:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա պորտուգալացին լիսաբոնյան ակումբի կազմում անցկացրած 26 խաղում խփել է 17 գոլ ու կատարել 7 ասիստ: 24-ամյա նիգերիացին իտալական թիմի կազմում մասնակցել է 18 խաղի, դարձել 13 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ