«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է ՔՊՌ-ի դեմ 2011/12 մրցաշրջանում կայացած չեմպիոնական հանդիպման մասին, գրում է La Gazzetta dello Sport-ը:
«Այդ անհավանական մրցաշրջանում մենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չեմպիոնական պայքար էինք մղում հավասար միավորներով։ ՔՊՌ-ի դեմ խաղում՝ հաղթական գոլից հետո, քիչ էր մնում` մահանայի։
Մրցաշրջանի ընթացքում 8 միավորով հետ էինք «Մանչեսթեր Յունայթեդից», հետագայում հետ բերեցինք այդ կորուստը, իսկ վերջին տուրում հայտնվեցինք անհավատալի իրավիճակում»,- ասել է իտալացի մասնագետը։
«Մանչեսթեր Սիթին» ՔՊՌ-ի դեմ 2011/12 մրցաշրջանի 38-րդ տուրի խաղում առավելության է հասել 3-2 հաշվով` 89 միավորով դառնալով Անգլիայի չեմպիոն։
Նույնքան միավոր էր հավաքել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը խփած ու բաց թողած գնդակների հարաբերակցության արդյուքում զբաղեցրեց երկրորդ տեղը։
Չեմպիոնական խաղում «Քաղաքաբնակները» տևական ժամանակ պարտվում էին 1-2 հաշվով, սակայն ավելացված երկրորդ ու չորրորդ րոպեներին Էդին Ջեկոյի և Սերխիո Ագուերոյի խփած գոլերի շնորհիվ ֆանտաստիկ քամբեք են արել։


