Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» սենեգալցի վինգեր Սադիո Մանեն արաբական «Ալ Նասր» տեղափոխությունից առաջ խոսել է մյունխենյան գրանդում անցկացրած մրցաշրջանի մասին:
««Բավարիայից» հեռանալը ցավ է պատճառում ինձ: Կցանականայի, որ այս ամենն այլ ավարտ ունենար: Գիտեմ, որ կարող էի օգնել թիմին այս մրցարջանում: Մտադիր էի յուրաքանչյուրին ապացուցել, որ ունակ եմ դրան: Ամեն դեպքում ակումբին ու երկրպագուներին լավագույնն եմ մաղթում»,- Մանեի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ Նասրում» Մանեի աշխատավարձը կկազմի 40 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 31-ամյա Սադիո Մանեն «Բավարիայի» գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից և անցկացրած 38 խաղում դարձել է 12 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:


