Սենեգալի ազգային հավաքականն ընկերական խաղում 8-0 հաշվով ջախջախել է Քենիային։
Պապե Թիավի գլխավորած թիմից հեթ-տրիկ է գրանցել անվանի վինգեր Սադիո Մանեն, իսկ «Բավարիայի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնն աչքի է ընկել դուբլով։
Սենեգալը պատրաստվում է դեկտեմբերի 21-ին Մարոկկոյում մեկնարկող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը։
Ընկերական հանդիպում
Սենեգալ - Քենիա` 8-0 (տեսանյութ)
Նիկոլաս Ջեքսոն, 9, 15, Էլ Հաջի Մալիկ Դիուֆ, 12, Սադիո Մանե, 17, 31, 35, Իբրահիմա Մբայե, 47, Շերիֆ Նդիայե, 80 (11մ)


