Logo

Մանեի պոկերը, Դուրանի դուբլը. «Ալ Նասրն» առանց Ռոնալդուի ջախջախիչ հաղթանակ տարավ

23:57 / 12.05.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 9-0 հաշվով հաղթեց «Ալ Ախդուդին»։

Հյուրերից պոկեր գրանցեց սենեգալցի անվանի վինգեր Սադիո Մանեն, իսկ թիմի նորեկ Ջոն Դուրանը դուբլ ձևակերպեց։

«Ալ Նասրից» հանդիպումը բաց թողեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։

«Ալ Նասրը» տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբը նախորդ ռեկորդը գրանցել էր 2024թ. ապրիլի 2-ին, երբ Պրո լիգայում 8-0 հաշվով հաղթել էր «Աբհային»։

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 63 միավորով վերադարձավ երրորդ տեղ, «Ալ Ախդուդը» 28 միավորով ունի և նախավերջինն է` 17-րդը։

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 31-րդ տուր

«Ալ Ախդուդ» - «Ալ Նասր»` 0-9

Այման Յահյա, 17, Ջոն Դուրան, 20, 52, Մարցելո Բրոզովիչ, 27, Սադիո Մանե, 45+6 (11մ), 59, 64, 74, Մոհամեդ Մարան, 90+4 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ