Logo

Մանեն բաց կթողնի ՊՍԺ-ի դեմ խաղը

18:43 / 03.02.2023ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատմել է, թե երբ խաղադաշտ կվերադառնա վնասվածքից ապաքինված սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

«Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա փետրվարի կեսին կամ վերջին: Նրան արդեն չի անհանգստացնում ցավը, ամեն ինչ լավ է: Այնուամենայնիվ, Մանեն բաց կթողնի ՊՍԺ-ի դեմ առաջին խաղը»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի ու «Բավարիայի» միջև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին, իսկ պատասխան խաղը՝ մարտի 8-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Մանեն «Բավարիայի» կազմում մասնակցել է 23 խաղի, խփել 11 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում: Սենեգալի հավաքականի առաջատարը վնասվածք էր ստացել ու վիրահատվել Կատարում կայացած աշխարհի առաջնությունից առաջ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ