Logo

Մանեն գովեստի խոսքեր է հասցեագրել Կանսելուին

17:34 / 12.03.2023ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Աուգսբուրգի» դեմ (5-3) հաղթական խաղից հետո գովել է թիմի պաշտպան Ժոաու Կանսելուին:

28-ամյա պորտուգալացին, որը 2023 թվականի ձմռանը վարձավճարով է անգլիական «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել գերմանական ակումբ, «Աուգսբուրգի» դեմ խաղում դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

«Հրաշալի ֆուտբոլիստ է Կանսելուն: Մենք կրկին տեսանք, որ Ժոաուն աշխարհում լավագույններից է: Նա շատ լավ ֆուտբոլիստ է, և մենք ուրախ ենք, որ նա խաղում է մեր թիմում:

Նրան կցանկանայի թիմում տեսնել նաև հաջորդ մրցաշրջանում. մեզ նման ֆուտբոլիստներ են պետք»,- Մանեի խոսքը մեջբերում է Sport1-ը:

«Բավարիան» 52 միավորով գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը և հաջորդ տուրում կմրցի Լևերկուզենի «Բայերի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ