Logo

Մանջուկիչը հեռացավ «Միլանից»՝ ակումբում անցկացնելով 6 ամիս

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 24.05.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
mario Mandzukic - Մանջուկիչը հեռացավ «Միլանից»՝ ակումբում անցկացնելով 6 ամիս

«Միլանի» հարձակվող Մարիո Մանջուկիչը հայտարարել է ակումբից հեռանալու մասին։ Նա 6 ամիս առաջ էր տեղափոխվել «ռոսոներիների» շարքեր՝ պայմանագիր կնքելով մինչև մրցաշրջանի ավարտը։

«Պատիվ էր «Միլանի» կազմում խաղալը։ Ես շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը ինձ այս հնարավորությունը տալու համար։ Շնորհակալ եմ ակումբի մարզչական անձնակազմին նրանց նվիրված աշխատանքի համար, շնորհակալ եմ խաղընկերներիս, որոնք բացի գերազանց խաղացողներ լինելուց նաև հիանալի մարդիկ են։

Ես ուրախ եմ, որ կարողացանք այս մեծ ակումբին վերադարձնել Չեմպիոնների լիգա։ Ես ակումբում բոլորին լավագույնն եմ մաղթում ապագայում»,-գրել է Մանջուկիչը Instagram-ի իր էջում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ