Դորտմունդի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մանուել Ականջին տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստն ու Անգլիայի չեմպիոնը ստորագրել են 5 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Գործարքի արժեքը կազմել է 17,50 միլիոն եվրո:
Ականջին «Մանչեսթեր Սիթիում» կխաղա «25» համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ շվեյցարացին 2018 թվականի հունվարից էր խաղում «Բորուսիայում»:
Welcome, Akanji 💙 pic.twitter.com/tAYrpnyPVt
— Manchester City (@ManCity) September 1, 2022
We are delighted to announce we have completed the signing of Manuel Akanji from Borussia Dortmund! ✍️
— Manchester City (@ManCity) September 1, 2022
Read more ⤵️
Our new number 2️⃣5️⃣ pic.twitter.com/JGorNm7E5E
— Manchester City (@ManCity) September 1, 2022


