Logo

Մանուել Պետրոսյանը պահպանեց առաջատարի դիրքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:36 / 17.01.2022ՍՊՈՐՏ
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնության 6-րդ տուրն աչքի ընկավ պարտիաների աննախադեպ արդյունավետությամբ: Բոլոր 6 մրցախաղերն էլ ավարտվեցին մրցակիցներից մեկի հաղթանակով:

Ուշադրության կենտրոնում մրցաշարի առաջատար  Մանուել Պետրոսյանի և գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի մրցախաղն էր: 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, Մանուել Պետրոսյանը 4,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

4-ական միավորով առաջատարին հետապնդում են Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Արման Միքայելյանին ու Տիգրան Պետրոսյանին:

Առաջին պարտությունները կրեցին Հայկ Մարտիրոսյանն ու Արման Փաշիկյանը, որոնք խաղում էին համապատասխանաբար Տիգրան Հարությունյանի և Դավիթ Շահինյանի հետ: Զավեն Անդրիասյանն էլ առավելության հասավ Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա