«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանում մթնոլորտը լարված է:
Ինչպես հաղորդում է The Athletic-ը, «կարմիր սատանաների» երիտասարդ խաղացողներից ոմանք դժգոհ են Կրիշտիանու Ռոնալդուից ու գտնում են, որ պորտուգալացու հետ դժվար է ընդհանուր լեզու գտնելը:
Նշվում է, որ ֆուտբոլիստների համար ավելի հեշտ է շփումը Էդինսոն Կավանիի հետ՝ չնայած նրան, որ ուրուգվայցին անգլերեն դժվար է հաղորդակցվում:
Շատերին հատկապես դուր չի եկել այն, որ հարցազրույցներից մեկում Ռոնալդուն քննադատել է թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին:
Դրանից բացի, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրի սերտ շփումն իր հայրենակիցներ Բրունու Ֆերնանդեշի և Դիոգու Դալոտի հետ պառակտում է մտցրել հանդերձարանում: