Logo

Մանվել Առաքելյանը՝ Dubai Police Global Chess Challenge - Open-ի հաղթող

17:37 / 13.05.2024Շախմատ
null

Մանվել Առաքելյանը Dubai Police Global Chess Challenge - Open մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և նվաճել հաղթողի կոչումը:

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Ա. Մանուկյանը նույնպես վաստակել է 7 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 6-րդ տեղը:

Masters խմբում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը վաստակել է 6.5 միավոր և գրավել 8-րդ տեղը:

Էրիկ Գասպարյանը մրցաշարի շրջանակում լրացրել է միջազգային վարպետի իր երկրորդ նորման: Նա 9 հնարավորից վաստակել է 4.5 միավոր և բարելավել իր վարկանիշը 21.8 կետով, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ