Իրանում կայացած Թախտիի գավաթի խաղարկությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը (61 կգ) բրոնզե մեդալ է հաղթել։
Խնձրցյանը մրցաշարում երեք հաղթանակից հետո պարտվել է կիսաեզրափակիչում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 4-3 հաշվով հաղթել է իրանցի Էրֆան Ջաֆարեյանին։
Այս քաշային կարգում Հայաստանը ևս չորս ըմբիշ է ներկայացրել` Հարություն Հովաննիսյանը, Լևիկ Միքայելյանը, Էրիկ Հայրիկյանը և Մեժլում Մեժլումյանը։