Logo

Մանվել Պետրոսյանը և Հարություն Հակոբկոխյանը` Մ23 ԵԱ-ի հաղթողներ

23:29 / 10.11.2025Բռնցքամարտ
null

Երևանի «Սպորտի կառավարման կենտրոնում» ավարտվել է բռնցքամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Մանվել Պետրոսյանը (63 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (71 կգ) հաղթեցին Ռուսաստանի ներկայացուցիչների և դարձան մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոններ:

Թումաս Թումասյանը (48 կգ), Սուրեն Ռուբինյանը (54 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ) և Ալիկ Հովհաննիսյանը (86 կգ) Մ23 ԵԱ-ի եզրափակիչներում պարտվեցին ռուս բռնցքամարտիկների և բավարարվեցին արծաթե մեդալով:

Մինչև 23 տարեկանների պայքարում ավելի վաղ Էլիդա Քոչարյանը (60 կգ) դարձել էր Եվրոպայի եռակի չեմպիոն:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր են դարձել Արեն Ասլամազյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (57 կգ), Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Իշխան Հովսեփյանը (+92 կգ):

Հայաստանի երիտասարդական հավաքականը տնային ԵԱ-ում նվաճել էր 4 ոսկե, 5 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ