«Նոայի» կիսապաշտպան Գոռ Մանվելյանը «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղին ընդառաջ խոսել է դիմակայության մասին.
«Այս շաբաթ թիմը լավ պատրաստվել է: Գիտենք, որ մեզ դժվար խաղ սպասում, ու ամեն ինչ արել ենք, որպեսզի պատրաստ լինենք վաղվա հանդիպմանը: Վստահ եմ, որ կհաղթենք այս խաղում։
Այստեղ շատ լավ եմ զգում: Լավ թիմ ունենք ու պատրաստ ենք մեծ հաջողությունների հասնել»,- ասել է Հայաստանի չեմպիոնի ֆուտբոլիստը։
«Նոա» - «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին, մեկնարկը` ժամը 21:00-ին։
Կարդացեք նաև`


