Logo

Մանոլո Գաբիադինին կդառնա ազատ գործակալ

17:19 / 27.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալացի անվանի ֆուտբոլիստ Մանոլո Գաբիադինին կհեռանա Դուբայի «Ալ Նասրից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբն ու ֆուտբոլիստը որոշել են չերկարաձգել 2026թ. հունվարի 26-ին սպառվող պայմանագրի ժամկետը։ 34-ամյա ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ։

Գաբիադինին Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող ակումբում հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 45 խաղում խփել է 17 գոլ, կատարել 3 ասիստ։

Գաբիադինին նախկինում խաղացել է «Նապոլիում», «Սամպդորիայում», «Սաութհեմփթոնում», «Բոլոնիայում» և այլ ակումբներում։ Նա Իտալիայի Ա Սերիայում 278 խաղում գրանցել է 69 գոլ ու 26 ասիստ։

Հարձակվողը 2012-22թթ. հրավիրվել է Իտալիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 13 հանդիպման, աչքի է ընկել 2 գոլով, 1 ասիստով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ