Logo

Մանուել Ականջին կարիերան կշարունակի «Ինտերում»

17:35 / 02.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին կարիերան կշարունակի «Ինտերում», հայտնում է միլանցիների պաշտոնական կայքը:

30-ամյա կենտրոնական պաշտպանն առաջիկա մրցաշրջանը վարձակալական հիմունքով կանցկացնի «Ներաձուրիի» կազմում:

Շվեյցարացին 2022 թվականին էր Դորտմունդի «Բորուսիայից» 20 միլիոն եվրոյով տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ Ականջին մասնակցել է 136 հանդիպման և խփել 5 գոլ:

Ա Սերիայի ու Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ