Logo

Մանուել Նոյերի կարիերայի առաջին կարմիր քարտը

00:35 / 04.12.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կարիերայի առաջին կարմիր քարտն է ստացել։

38-ամյա դարպասապահը դաշտից հեռացվել է Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում` մրցակցի նիդերլանդցի եզրային պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի նկատմամբ սեփական տուգանային հրապարակի սահմաններից դուրս թույլ տված կոպիտ խախտման պատճառով։

Լեգենդար դարպասապահն ակումբային մակարդակում անցկացնում էր 742-րդ հանդիպումը, 124 անգամ էլ հանդես է եկել Գերմանիայի ազգային հավաքականում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա