Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրում Շոտլանդիայի թիմի դեմ խաղում ընդգրկվելով Գերմանիայի ազգային հավաքականի մեկնարկային կազմում, դարձել է ռեկորդի հեղինակ։
Opta-ն գրում է, որ 38-ամյա Նոյերը դարձել է Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած դարպասապահը։ Գերմանացին մրցաշարում դաշտ է դուրս եկել 18-րդ անգամ։
Նոյերը շրջանցել է Իտալիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին (17 հանդիպում)։ Եռյակը եզրափակում է նիդերլանդցի Էվին վան դեր Սարը, որը Եվրոպայի առաջնություններում անցկացրել է 16 խաղ։


