Logo

Մանուել Նոյերը շարքից դուրս է մնացել երկար ժամանակով

17:28 / 06.03.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» ավագ Մանուել Նոյերը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել երկար ժամանակով, հաղորդում է մյունխենյան ակումբի կայքը:

38-ամյա դարպասապահն աջ սրունքի մկանային մանրաթելի պատռվածք է ստացել Լևերկուզենի «Բայերի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը (3-0): Նոյերը մկանային վնասվածքը ստացել է իր թիմի գոլը տոնելու ժամանակ, իսկ հետո փոխարինվել է: Ախտորոշումը հաստատել է «Բավարիայի» բժշկական բաժանմունքը:

Գերմանացի դարպասապահի ապաքինման ժամկետը հստակ չէ, բայց մյունխենյան ակումբը հաղորդագրության մեջ նշել է, որ նա «տեսանելի ապագայում» խաղադաշտ դուրս չի գա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ