Logo

Մանուել Պելեգրինին` Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ

18:44 / 24.03.2025Ֆուտբոլ
null

Մանուել Պելեգրինին ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի մարտի լավագույն մարզիչ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։

«Բետիսի» գլխավոր մարզիչը քվեարկության արդյունքում առաջ է անցել Հանսի Ֆլիկից («Բարսելոնա») և Կլաուդիո Խիրալդեսից («Սելտա»)։

Անդալուզյան ակումբը 71-ամյա մասնագետի գլխավորությամբ անցնող ամսում հաղթել է բոլոր երեք խաղերը` ընդհանուր 6-3 հաշվով։ «Բետիսը» 28 խաղում 44 միավոր է վաստակել և 6-րդ տեղում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ