Logo

Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը մեկ միավոր զիջեցին հաղթողին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:42 / 28.07.2023Շախմատ
null

Ուրալսկում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրած Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը 9 մրցախաղերում վաստակած 6,5 միավորով զբաղեցրին համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը: Հայ շախմատիստները մեկ միավորով հետ մնացին մրցաշարի հաղթող, ամերիկացի Հանս Նիմանից:

Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարում անպարտելի մնացին՝ տանելով 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Վերջին տուրում նրանք միմյանց հետ հաշտություն կնքեցին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ