Լեգենդար հոկեյիստ Քոնոր Մաքդևիդն ու «Էդմոնթոն Օյլերսը» նոր պայմանագիր են ստորագրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա կանադացի հարձակվողի նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով` տարեկան միջինը 12.5 միլիոն դոլար աշխատավարձով։
THE CAPTAIN 🫡
— Edmonton Oilers (@EdmontonOilers) October 6, 2025
The #Oilers have signed forward Connor McDavid to a two-year contract extension with an AAV of $12.5 million! pic.twitter.com/UYpGe4NKkx
Մաքդևիդն «Էդմոնթոնի» կազմում արդեն անցկացրել է 10 մրցաշրջան Հոկեյի ազգային լիգայում (NHL):
NHL-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


