Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը նշել է ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերի դեմ մենամարտից հրաժարվելու իրական պատճառը:
«Ինչպես կարող էի արդարանալ երկրպագուների առջև: Չցանկացա նման վնասվածքով օկտագոն դուրս գալ, որ հետագայում ասեմ, որ արել եմ դա:
Ես հարգում եմ երկրպագուներին, նրանք բավականին մեծ գումար են վճարում, որպեսզի տեսնեն իմ լավագույն տարբերակը, իսկ նման քայլով ես կխաբեի նրանց»,- 35-ամյա իռլանդացի մարտիկի խոսքը մեջբերում է Severe MMA-ը:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորի և Մայքլ Չենդլերի մենամարտը նախատեսված էր հունիսի 29-ին Լաս Վեգասում կայանալիք UFC 303 մրցաշարի գլխավոր քարտում:
Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի դեմ պայքարում։ Իռլանդացին օկտագոնում անցկացրել է 28 մենամարտ, տարել 22 հաղթանակ, պարտվել 6 դիմակայությունում: