UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորն արձագանքել է բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիի` ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի դեմ տիտղոսային մենամարտից առաջ արած հայտարարությանը: Ֆյուրին խոստացել է «մեծ ցավ» պատճառել անպարտելի մրցակցին:
«Հրաշալի»,- գրել է Մաքգրեգորը սոցցանցերում` արձագանքելով Ֆյուրիի հայտարարությանը:
Ֆյուրին և Ուսիկը դեկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կպայքարեն սուպեր ծանր քաշային կարգում WBA, WBC և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։
Հիշեցնենք, որ այս և IBO վարկածով չեմպիոնական գոտիները պատկանում են 37-ամյա Ուսիկին:
Ուսիկը մարտին անցկացրած մենամարտում միավորներով հաղթել էր 36-ամյա Ֆյուրիին:


