Logo

Մաքգրեգորը հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

15:33 / 17.12.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ:

«Տոպուրիայի հետ մենամարտի մասին լուրերը կեղծ են: Ես բանակցություններ եմ վարում Ամբանիի ընտանիքի հետ, որպեսզի Հնդկաստանում բռնցքամարտի ցուցադրական մենամարտ անցկացնեմ Լոգան Փոլի հետ: Արդեն տվել եմ համաձայնությունս: Միայն դրանից հետո կդիտարկեմ օկտագոն վերադառնալու որոշումս»,- սոցցանցերում գրել է իռլանդացի մարտիկը:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին 36-ամյա Մաքգրեգորը UFC 303-ում պետք է մրցեր ամերիկացի Մայքլ Չենդլերի դեմ, սակայն մրցաշարից մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ ոտքի մատի կոտրվածք ունի և չի կարող մենամարտել:

Մուկեշ Ամբանին հնդիկ միլիարդատեր է և Հնդկաստանի ամենահարուստ գործածարը, նրա կարողությունը գնահատվում է 119 միլիարդ դոլար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա