Logo

Մաքգրեգորը՝ Իռլանդիայի նախագա՞հ. Քոնորը մտափոխվել է

12:54 / 16.09.2025Խառը մենամարտեր
null

MMA-ի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը որոշել է իր թեկնածությունը չառաջադրել Իռլանդիայի նախագահական ընտրություններում, գրել է իռլանդացին:

«Երկար մտածելուց ու ընտանիքիս հետ քննարկելուց հետո հանել եմ իմ թեկնածությունը նախագահական ընտրություններից: Բարդ որոշում էր, բայց այս պահին այն միակ ճիշտն է:

Այս քարոզարշավը կարևոր քննարկումների առիթ դարձավ Իռլանդիայում ժողովրդավարության վերաբերյալ՝ ո՛վ կարող է առաջադրվել, ո՛վ կարող է քվեարկել և ինչպե՛ս անել, որ նախագահական աթոռն իսկապես պատկանի ժողովրդին։ Այդ քննարկումները չեն ավարտվի։ Փոփոխությունների ալիքը սկսվել է և այն անհնար է կանգնեցնել»,- գրել է UFC-ի նախկին չեմպիոնը:

Մաքգրեգորն Իռլանդիայի նախագահ դառնալու մտադրության մասին հայտնել էր սեպտեմբերի 4-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ