UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է MMA-ի կանոններով մրցել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ:
Այս երկուսը ռինգում հանդիպել էին բռնցքամարտի կանոններով այս ամռանը: Այդ մենամարտում հաղթել էր Մեյվեզերը:
«Մեյվեզերը խոսում էր հաջորդ մենամարտի մասին MMA-ում: Նա դա ասել էր մեր մենամարտից առաջ: Ցանկանում եմ այստեղ հրավիրել բռնցքամարտիկի: Ես մտա իր աշխարհ և ներկայացում կազմակերպեցի իմ երկրպագուների համար: Հիմա Մեյվեզերի հերթն է մտնել իմ աշխարհ: Հնարավոր է, որ մեր ռևանշը անցկացնենք MMA-ի կանոններով, ինչպես նա ասում էր ավելի վաղ»,-ասել է Մաքգրեգորը:

